Վանաձորի պետական համալսարանում կայացավ «Բիայնա»  երգչախմբի  համերգը

2025թ․ մայիսի 7-ին Վանաձորի պետական համալսարանի դահլիճում հերթական համերգով հանդես եկավ «Բիայնա» երգչախումբը՝ վերստին հնչեցնելով բարձրարվեստ երգեցողություն։

Հնչեցին   հայ բազմաձայնության հիմնադիր Կարա Մուրզայի, Կոմիտասի, Խաչատուր Ավետիսյանի, Առնո Բաբաջանյանի, , Մակար Եկմալյանի, Էդուարդ Կզարթմյանի,  Էդուարդ Գրիգի, Թաթուլ Ալթունյանի, Ջեյմս Գյոզալյանի ստեղծագործություններից:

 Հնչեց  նաև Գուրգեն Խաչատրյանի «Կարոտի երգ» ստեղծագործությունը, որը երգչախմբի համար բազմաձայնել է «Բիայնայի»  գեղարվեստական ղեկավար Սերգեյ Հարությունյանը։

Երգչախմբին նվագակցեց արվեստի և սպորտի ամբիոնի դոցենտ Կարինե Երիցյանը:

Previous Article
Next Article