«Բաց դռների օր» միջոցառում
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանը «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում ս.թ. ապրիլի 7-ին կազմակերպում է Լոռու մարզի դպրոցների, քոլեջների, վարժարանների աշակերտների և ծնողների հանդիպում համալսարանի ռեկտորի, դեկանների, քոլեջի և հենակետային վարժարանի տնօրենների հետ:
«Բաց դռների օր» միջոցառման ծրագրում կքննարկվեն 2022-2023 ուստարվա ընդունելության քննությունների փոփոխությունները, 2022թ. դիմորդներին հետաքրքրող հարցերը: Հանդիպման ընթացքում ծնողները և աշակերտները կստանան բազում հարցերի պատասխաններ և տեղեկատվություն ներքոնշյալ հարցերի շուրջ.
- 2022-2023 ուստարվա ընդունելության միասնական քննություններում առկա փոփոխությունների մասին,
- Համալսարանի մասնագիտությունների մասին,
- Վարձավճարների, ուսանողական նպաստների և զեղչերի մասին,
- Արտերկրում ուսանելու հնարավորությունների մասին,
- Բակալավրի և մագիստրոսական ծրագրերի, աշխատաշուկայի հնարավորությունների մասին,
- 2022-2023 ուստարվա մագիստրատուրայի նոր մասնագիտությունների մասին,
- ՎՊՀ քոլեջի և հենակետային վարժարանի ընդունելության մասին,
- Դիմորդներին մտահոգող տարաբնույթ հարցերի մասին:
Ծնողների և դիմորդների հետ հանդիպմանը ներկա կլինեն ՎՊՀ ռեկտոր, տեխ.գ.դ., պրոֆեսոր Ռ.Սահակյանը, բնական գիտությունների ֆակուլտետի դեկան, ֆ.մ.գ.թ., դոցենտ Հ.Գրիգորյանը, հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Մ.Բրուտյանը, հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան, տնտ.գ.թ., դոցենտ Հ.Պապոյանը, ՎՊՀ քոլեջի տնօրեն, գ.գ.թ., դոցենտ Ա. Լոքյանը, ՎՊՀ հենակետային վարժարանի տնօրեն, պ.գ.թ., դոցենտ Ս.Աղաջանյանը:
ՍԻՐՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ
Միջոցառումը կանցկացվի համալսարանի գլխավոր մասնաշենքի 4-րդ հարկի դահլիճում, միջոցառման սկիզբը` ժամը 1500-ին:
ՎՊՀ գիտահետազոտական աշխատանքների,
նորարարությունների և համագործակցության բաժին