Հայտարարություն
Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանը «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում ս.թ. նոյեմբերի 3-ին կազմակերպում է Լոռու մարզի դպրոցների, քոլեջների, վարժարանների ,աշակերտների և ծնողների հանդիպում համալսարանի ռեկտորի, դեկանների, ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի, քոլեջի և հենակետային վարժարանի տնօրենների հետ:
«Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում ծնողները և աշակերտները տեղեկատվություն կստանան 2023-2024 ուստարվա ընդունելության քննությունների, համալսարանի և քոլեջի մասնագիտությունների մասին, կքննարկվեն ընդունելության քննությունների հետ կապված բոլոր հարցերը:
Սիրով սպասում ենք ձեզ:
Միջոցառումը կանցկացվի համալսարանի գլխավոր մասնաշենքի 4-րդ հարկի դահլիճում, միջոցառման սկիզբը` ժամը 15։00-ին: