Սլովակիայի Հանրապետության կառավարությունը հայտարարել է Ազգային կրթաթոշակային ծրագիր
Սլովակիայի Հանրապետության կառավարությունը հայտարարել է Ազգային կրթաթոշակային ծրագիրը, որի շրջանակներում առաջարկվում են կրթաթոշակներ և դրամաշնորհներ օտարերկրյա ուսանողների, դասախոսների, գիտաշխատողների և գեղարվեստական կրթության ոլորտի աշխատողների համար։
Նշյալ ակադեմիական տարվա 1-ին կիսամյակի մասով հայտերի ընդունելության վերջնաժամկետն է 2022 թվականի ապրիլի 30-ը, իսկ 2-րդ կիսամյակի մասով՝ հոկտեմբերի 31-ը։
Դիմորդները տեխնիկական հարցերը կարող են հասցեագրել nsp-foreign@saia.sk էլ. փոստի հասցեին։ Ծրագրի և հայտերի ընդունման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ պաշտոնական կայք էջում՝ https://www.scholarships.sk/en/։