Այցելություն Վանաձորի Վ. Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոց
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Մարիյա Բրուտյանը, հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Հերմինե Բաբուռյանը, օտար լեզուների ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Կարինե Առուստամյանը, նույն ամբիոնի դասախոս Լիլիթ Փարսադանյանը, բուհ-դպրոց կապի աշխատանքների համակարգող-մասնագետ Աիդա Իսկանդարյանն այցելեցին Վանաձորի Վ. Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոց:
Այցի շրջանակում Վանաձորի պետական համալսարանը ներկայացնող հյուրերը հանդիպեցին դպրոցի հումանիտար հոսքի աշակերտների հետ, ներկայացրին համալսարանի կառուցվածքը, կրթական ծրագրերը, հումանիտար գիտությունների ֆակուլտետի կողմից առաջարկվող մասնագիտությունները, շարժունության ծրագրերը, խոսեցին նաև ուսման փոխհատուցման ծրագրերից և վարձավճարների զեղչային համակարգից:
Այցելությունն իրականացավ բուհ-դպրոց կապի շրջանակում՝ նպատակ ունենալով նպաստել աշակերտների մասնագիտական ճիշտ կողմնորոշմանը: Հանդիպման վերջում աշակերտներին բաժանվեցին տեղեկատվական նյութեր՝ տարբեր մասնագիտությունների ընդունելության քննությունների ցանկի հետ կապված:
Հյուրերի կողմից եղավ առաջարկ հաջորդ հանդիպումն իրականացնել Վանաձորի պետական համալսարանում, որպեսզի աշակերտները տեղում ծանոթանան բուհի կառուցվածքին, պրոֆեսորադասախոսական կազմին, մասնակցեն դասախոսությունների, ինչպես նաև համալսարանում իրականացվելիք միջոցառումներին: