Այցելություն Ֆինլանդիայի Լապենրատայի համալսարան

Այցելություն Ֆինլանդիայի Լապենրատայի համալսարան

Erasmus+ «Մոլդովայի և Հայաստանի բուհերում առցանց կրթության որակի ամրապնդումը» Media նախագծի շրջանակում սույն թվականի հունիսի 5-ից հունիսի 9-ը ներառյալ Ֆինլանդիայի Լապենրատայի համալսարանում տեղի ունեցան նախագծի ուսուցողական հանդիպումները: Media նախագծի նպատակն է միկրոկրեդիտային կուրսերի առցանց հեռարձակումը Moodle հարթակի միջոցով:

Այցի շրջանակում Ֆինլանդիայի Լապենրատայի համալսարանում են եղել Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը, բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Հերմինե Գրիգորյանը, կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնի ղեկավար Վաղինակ Նազարյանը:

Ուսուցողական այցի ընթացքում մասնակիցները մասնակցել  են դասախոսությունների հետևյալ թեմաներով՝ «Թվային ուսուցում», «Աջակցություն թվային մանկավարժության դասավանդմանը», «AI գործիքները կրթության կառավարման մեջ», «ChatGPT-ի կիրառումը ​​լեզվաբանության մեջ» և այլն: Մասնակիցները ծանոթացել են Լապենրատայի համալսարանի  փորձին, ուսումնական միջավայրին, մասնակցել գործնական սեմինարների՝ «Թվային կրթություն Moodle հարթակով», «Խառը և հիբրիդային ուսուցման ներկայիս միտումները», «ChatGPT-ն որպես կառուցվածքային փաստաթղթերի ստեղծման օգնական»: Այցի նպատակներից էր նաև ծանոթանալ և լիարժեք տիրապետել Moodle հարթակի վերլուծական գործիքակազմին:

Previous Article
Next Article