Հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցչի օգնականների վերապատրաստման դասընթացի մասնակիցները ստացան ավարտական վկայականներ
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցչի օգնականների վերապատրաստման դասընթացի մասնակիցները ստացան ավարտական վկայականներ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ Վանաձորի պետական համալսարանի կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնը մարտի 27-ից 31-ն իրականացրեց հանրակրթական ուսումնական հաստատությունների «Ուսուցչի օգնականի» 30-ժամյա վերապատրաստման դասընթաց:
Վերապատրաստման դասընթացներին մասնակցեցին ուսուցչի օգնականները և այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:
Դասընթացն իրականացվեց առկա և հեռավար ձևաչափերով: Դասընթացները վարեցին տարբեր բնագավառներում վերապատրաստումների մեծ փորձառություն ունեցող լավագույն մասնագետներ, որոնք դասընթացի ավարտին ստացան հավաստագրեր, իսկ մասնակիցները՝ վերապատրաստման վկայականներ:
Դասընթացը հաջողությամբ ավարտելու, ինչպես նաև Ապրիլի 7-ի կապակցությամբ ներկաներին շնորհավորեցին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը, կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնի ղեկավար Վաղինակ Նազարյանը՝ մաղթելով, որ վերապատրաստման արդյունքում ստացած գիտելիքները լավագույնս դրսևորվեն գործնականում: