ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ/ՀԱՅՑՈՐԴՆԵՐԻ , ԴԱՍԱՎԱՆԴՈՂ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆԱԴԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ԻՍՊԱՆԻԱ)
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ/ՀԱՅՑՈՐԴՆԵՐԻ , ԴԱՍԱՎԱՆԴՈՂ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆԱԴԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ԻՍՊԱՆԻԱ)
ՎՊՀ և Գրանադայի համալսարանների միջև կնքված Erasmus+ շարժունության պայմանագրի շրջանակներում հայտարարվում է հայտադիմումների ընդունում ասպիրանտների/հայցորդների շարժունության համար: Շարժունությունը պետք է ավարտվի մինչև ս/թ հուլիսի 31-ը (շարժունության տևողությունը՝ 3 ամիս)։ Հետաքրքրվող ասպիրանտները/հայցորդները կարող են դիմել մինչև ս/թ մարտի 11-ը ներառյալ։
Անհրաժեշտ փաստաթղթերն են․
1․ Դոկտորական/ասպիրանտական ծրագրի համակարգողի և գիտական ղեկավարի հետազոտական պլան
2․ Օտար լեզուների իմացությունը հավաստող միջազգային փաստաթուղթ (TOEFL, IELTS, և այլն)
3․ Ինքնակենսագրություն (CV)
Աշխատակիցների շարժունությունը ենթադրում է 5-օրյա վերապատրաստում կամ դասավանդում համալսարանի տարբեր բաժիններում/ ֆակուլտետներում, որին կարող են դիմել թե վարչական, թե դասավանդող աշխատակիցները։ Շարժունությունը պետք է ավարտվի մինչև ս/թ հուլիսի 31-ը։ Դիմորդները հյուրընկալող համալսարանի համապատասխան բաժնից/ֆակուլտետից պետք է ներկայացնեն նախնական ընդունման նամակ (pre-acceptance letter)։
Աշխատակիցներից պահանջվում են հետևյալ փաստաթղթերը․
1․ Օտար լեզվի (անգլերեն) իմացությունը հավաստող փաստաթուղթ/վկայական (առնվազն B1 մակարդակ)
2․ Մոտիվացիոն նամակ
4․ Ինքնակենսագրություն (CV)
Համալսարանի համապատասխան բաժիններին կարելի է ծանոթանալ այստեղ՝ https://www.ugr.es/en/about/organization/departments
Աշխատակիցների հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է մարտի 21-ը ներառյալ։ Մանրամասն տեղեկությունների համար ծանոթանալ այստեղ և դիմել ՎՊՀ գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժին (Հեռ․՝ +374 322 41853):