Կրթաթոշակ«Աշխարհը Սերբիայում» ծրագրի մասնակցության համար Սերբիայի
Սերբիայի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2022-2023 թթ. ուսումնական տարվա համար հայտարարել է «Աշխարհը Սերբիայում» ծրագրի մեկնարկը, որի շրջանակում Սերբիայի կառավարությունը տրամադրում է կրթաթոշակ:
Ծրագրին կարող են դիմել նաև ՀՀ քաղաքացիները:
Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2022 թվականի հոկտեմբերի 24-ը ներառյալ` երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-ից 17:00-ը, ընդմիջում` ժամը 13:00-14:00: Ծրագրին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (հասցեն՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.՝ +37410-59-96-44, +374 10-59-96-46)։
Մանրամասների համար կարող եք դիմել Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժին: