Արտաքին շահակիցների վերապատրաստում DeSiRe նախագծի շրջանակում
Erasmus+ ծրագրի կարողությունների զարգացման «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» DeSiRe նախագծի շրջանակում նոյեմբերի 4-ին արտաքին շահակիցների համար կազմակերպվեց վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում էին Վանաձորի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները։
Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ DeSIRe նախագծի համակարգող Լուսիկ Վարդանյանը։ Նա շեշտեց փափուկ հմտությունների զարգացման կարևորությունը արդի աշխատաշուկայում և ներկայացրեց նախագծի հիմնական նպատակներն ու կատարված աշխատանքները։
Նախագծի շրջանակում եվրոպական չորս բուհերում վերապատրաստված Վանաձորի պետական համալսարանի աշխատակիցները հակիրճ ներկայացրին մշակվող մոդուլների և զանգվածային բաց առցանց դասընթացների բովանդակությունը։
Հաջորդիվ անցկացվեց ինտերակտիվ «Սառույցկոտրուկ» խաղը, ապա մասնակիցներին տրվեց խմբային գործնական հանձնարարություն, որի շնորհիվ մասնակիցները կարողացան լիարժեքորեն հասկանալ ներկայացված փափուկ հմտությունների զարգացման անհրաժեշտությունը։






