#ARMDOCT#Training#Day1

#ARMDOCT#Training#Day1    

ԱՐՄԴՈԿՏ նախագծի իտալական և ֆրանսիական թիմերի անվանի փորձագետներն ու ինտիտուցիոնալ համակարգողները ներկայացրին իրենց երկրներում ասպիրանտական աստիճանի կրթության քաղաքականությունը, կառուցվածքը և իրավական կարգավորումները։Ընդունելության, ղեկավարման, որակի ապահովման, պաշտպանության, ֆինանսավորման հնարավորությունների և այլ գործընթացների մասին մանրամասն տեղեկություններ ներկայացվեցին Ֆրանսիայի Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի միջազգային հարաբերությունների գծով փոխտնօրեն պրոֆեսոր Գիյոմ Ռուսեի, Իտալիայի Տերամոյի համալսարանի միջազգային հարաբերությունների և համատեղ կրթական ծրագրերի գծով պրոռեկտոր Պաոլա Պիտիայի և Տերամոյի համալսարանի հետազոտությունների գծով պրոռեկտոր, սննդաբանական հետազոտությունների գծով ասպիրանտական կրթության համակարգող Դարիո Կոմպանյոնեի կողմից։