Կայացավ «Վանաձորի Հ․Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի արհեստակցական կազմակերպության 8-րդ համաժողովը
2025թ․ դեկտեմբերի 10-ին կայացավ «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի արհեստակցական կազմակերպության 8-րդ համաժողովը, որտեղ ներկայացվեց արհեստակցական կազմակերպության արհկոմի 2020-2025թթ․ կատարած աշխատանքների հաշվետվությունը։
Համաժողովին մասնակցում էին արհկոմի սկզբնական կազմակերպություններից ընտրված պատվիրակներ և հրավիրյալներ։
Զեկուցումով հանդես եկան համալսարանի արհեստակցական կազմակերպության արհկոմի նախագահ Ռոբերտ Գրիգորյանը, վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Մելիքյանը։
Ելույթ ունեցան համալսարանի ռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Արմեն Ծատուրյանը, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պարգև Գևորգյանը և հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ավագիմյանը։
Ընտրվեց արհկոմի նոր կազմ․ նախագահ վերընտրվեց Ռոբերտ Գրիգորյանը, տեղակալ՝ Հայկ Ավագիմյանը։
Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ վերընտրվեց Արթուր Մելիքյանը։









