Առարկայական անվճար դասընթացներ
«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը 2025-2026 ուստարվա առկա ուսուցման համակարգի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության ընդունելության քննություններին ընդառաջ կազմակերպում է առարկայական անվճար դասընթացներ:
Դասընթացները կազմակերպվում են ս.թ. փետրվարի 3-ից մինչև մայիսի 30-ը ներառյալ, հետևյալ առարկաներից
մասնագիտություն,
ընդհանուր ֆիզիկական պատրաստականություն:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հունվարի 30-ը ՎՊՀ «Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության» բաժին ներկայացնել անձնագրի պատճենը և լրացնել դիմում–հայտը:
Դասընթացների սկիզբը` ս.թ. փետրվարի 3-ից:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել ՎՊՀ-ի «Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության» բաժին։
(0322) 4-18-53, (098) 09 07 22։
ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36։
info@vsu.am: