«Առաջնահերթություն և որոշումների կայացում» խորագրով վերապատրաստում
2025թ. հուլիսի 25-ին և 26-ին Վանաձորի պետական համալսարանում անցկացվեց «Առաջնահերթություն և որոշումների կայացում» խորագրով վերապատրաստում դասախոսների, աշխատակիցների և ուսանողների համար։ Այն վարեց մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս, որակի ապահովման կենտրոնի ղեկավար, Էրազմուս+ DeSIRe նախագծի անդամ Աննա Խաչատրյանը՝ Ֆինլանդիայի Լապեենրանտայի տեխնոլոգիական համալսարանում ձեռք բերած փորձը փոխանցելով ունկնդիրներին:
Վերապատրասմանը մասնակցեցին 24 ուսանող, 20 դասախոս ու վարչական աշխատակից:
Վերապատրաստումը միտված էր առաջնահերթությունների սահմանման և որոշումների կայացման գործիքակազմի ճանաչմանն ու կիրառման հմտությունների ձևավորմանը։ Մասնավորապես քննարկվեցին Էյզենհաուերի մեթոդը, MoSCoW մեթոդը, Պարետոյի սկզբունքը, <<Կողմ և դեմ>> մեթոդը, Կշռված գնահատման մոդելը, <<Որոշումների ծառը>>։ Անդրադարձան նաև Խաղերի տեսության մոդելներին՝ ծանոթանալով <<Վճարման մատրիցային>> և <<Նեշի հավասարակշռությանը>>։ Ներկայացված մեթոդները և գործիքակազմը նպաստում են բարդ որոշումների օբյեկտիվ վերլուծությանը, ռազմավարության սահմանմանը, դյուրինացնում են արդյունավետ տարբերակի ընտրությունը, կրճատում են հնարավոր ռիսկերը, խնայում են ռեսուրսներ և ժամանակ։
Վերապատրաստման ընթացքում խմբային աշխատանքների կազմակերպման միջոցով մասնակիցները հնարավորություն ունեցան կիրառել ներկայացված գործիքները և կիսվեցին իրենց տպավորություններով։





