Մեկնարկել է ուսուցիչների վերապատրաստման դասընթացի առաջին փուլը
ԿԳՄՍ նախարարության երաշխավորմամբ Վանաձորի պետական համալսարանն իրականացնում է հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ: Դասընթացներն իրականացվելու են երեք փուլով՝ տասներեք մասնագիտություններով, որոնք են՝
- «Հայոց լեզու և գրականություն»
- «Անգլերեն»
- «Ռուսերեն»
- «Մաթեմատիկա»
- «Ֆիզիկա»
- «Կենսաբանություն»
- «Քիմիա»
- «Ֆիզիկական կուլտուրա»
- «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա (դասվարություն)»
- «Պատմություն»
- «Հասարակագիտություն»
- «Տեխնոլոգիա»
- «Նախնական զինվորական պատրաստություն (ՆԶՊ)»
Հուլիսի 4-ին մեկնարկել է վերապատրաստման դասընթացի առաջին փուլը, որը կտևի մինչև հուլիսի 22-ը: Առարկայական ցանկում ներառված է տասը մասնագիտություն՝ բացի «Հասարակագիտություն», «Տեխնոլոգիա» և «Նախնական զինվորական պատրաստություն»:
Դասընթացները վարում են Վանաձորի պետական համալսարանի փորձառու դասավանդողները, վերապատրաստման առաջին փուլին մասնակցում են տարածաշրջանի 150 ուսուցիչներ:
2022թ. հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացների մասնակցության նախնական հայտագրումը շարունակվում է:
Վերապատրաստման երկրորդ փուլը կմեկնարկի օգոստոսի 10-ին, ավարտը՝ օգոստոսը 26-ին:
Դասընթացի երրորդ փուլը կկայանա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: