«Առաջին բուժօգնություն» և «Հրաձգություն» դասընթացների մասնակիցները ստացան վկայականներ

Մայիսի  22-ին  «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի  ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռ․ Սահակյանը վկայականներ հանձնեց «Առաջին բուժօգնություն» և «Հրաձգություն» դասընթացների մասնակիցներին։

Ուսանողության շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով անցկացված դասընթացները վարել են արվեստի և սպորտի ամբիոնի հրաձգարանի մասնագետ Անդրանիկ Սարգսյանը («Հրաձգություն») և քիմիայի և կենսաբանության ամբիոնի ավագ դասախոս Արևիկ Լոքյանը («Առաջին բուժօգնություն»)։

Previous Article
Next Article