ԱՊՀ 30-ամյակին նվիրված բաց դաս ՎՊՀ քոլեջում
ՎՊՀ-ի քոլեջի «Գործավարություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ» բաժնի 4-րդ կուրսի ուսանողները, դասախոսներ Էլլա Բեգլարյանի և Սիրանուշ Թեմուրյանի ղեկավարությամբ անցկացրեցին միասնական դաս Ստավրոպոլի շրջանի Ստառոմարևկայի դպրոցի ավագ դասարանների աշակերտների հետ՝ ղեկավարներությամբ՝ Հասմիկ Հակոբյանի և Տատյանա Զուրովայի:
Միջոցառումը նվիրված էր ԱՊՀ-ի 30-ամյակին: Նախաձեռնող կողմն էր ՎՊՀ-ի քոլեջը: Միասնական դասի նպատակը միջազգային համագործակցության շրջանակներում մասնակիցների միջև հաղորդակցման ապահովումն ու հայրենասիրական դաստիարակության սերմանումն էր: