«Անտիկ հունական փիլիսոփայություն և գրականություն» խորագրով դասախոսությունների շարք՝ Ցեզարի Դոբակի մատուցմամբ

«Անտիկ հունական փիլիսոփայություն և գրականություն» խորագրով դասախոսությունների շարք՝ Ցեզարի Դոբակի մատուցմամբ

Ապրիլի 30-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում հյուրընկալվեց Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի դասական բանասիրության դասախոս  Ցեզարի Դոբակը: Հյուրը  հանդիպում ունեցավ Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի  պարտականությունները կատարող Լուսինե Կոստանդյանի, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանի, գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի ղեկավար Արմենուհի Հարությունյանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին աշխատանքային այցի մանրամասներն ու հետագա համագործակցության հնարավորությունները:

Աշխատանքային այցի ընթացքում Ցեզարի Դոբակը հանդիպումներ է ունեցել նաև համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի պատմության ամբիոնի դասախոսների հետ:

Ապրիլի 30-ից մայիսի 3-ը Վանաձորի պետական համալսարանի Սմարթ կաֆեում Ցեզարի Դոբակը հանդես եկավ դասախոսությունների շարքով՝ «Անտիկ հունական փիլիսոփայություն և գրականություն» խորագրով: Դասախոսություններին հիմնականում մասնակցեցին համալսարանի «Օտար լեզուների և գրականության» ամբիոնի դասախոսներն ու տարբեր կուրսերի ուսանողները: Մասնակիցների  ներգրավվածությունը դասընթացին վկայում էր թեմայի հետաքրքրության և յուրովի մատուցման  մասին:

Վանաձորի պետական համալսարանի ուսանողների համար բավականին հետաքրքիր է արտերկրից ժամանած դասախոսների դասախոսություններին ներկա գտնվելը, քանի որ փորձի փախանակման, ինչպես նաև անգլերենով անմիջականորեն հաղորդակցվելու հնարավորություն են ունենում: Հյուրը նաև շրջայց է կատարել համալսարանում:

Ցեզարի Դոբակը մեր համալսարանից հեռացել է դրական տպավորություններով և հաճելի հիշողություններով՝ կրկին հյուընկալվելու ակնկալիքով: Ի դեպ՝ սա հյուրի թվով երկրորդ այցն էր Վանաձորի պետական համալսարան:

Previous Article
Next Article