Օտար (անգլերեն) լեզվի քննություն՝ 2025-2026 ուստարում շարժունության մրցույթներին մասնակցել ցանկացող ուսանողների համար
Հարգելի՛ ուսանողներ,
Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժինը կազմակերպում է անգլերեն լեզվի քննություն՝ 2025-2026 ուստարում շարժունության մրցույթներին մասնակցել ցանկացող ուսանողների համար։ Քննական թեստերը համապատասխանելու են B1 և B2 մակարդակներին։ Հարկ է նշել, որ յուրաքանչյուր համալսարան ինքն է սահմանում լեզվի իմացության անցողիկ մակարդակը։
Լեզվի քննությանը մասնակցությունը հաստատելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում ՎՊՀ ռեկտորի անունով՝ նշելով թեստի մակարդակը։
Քննական թեստերի նմուշ-օրինակներին կարելի է ծանոթանալ «Օտար լեզվի իմացության մակարդակը ստուգող քննության գնահատման ընթացակարգի» Հավելված 1-ում։
Դիմումներն ընդունվում են հոկտեմբերի 30-ը ներառյալ։
Քննությունն անցկացվելու է սույն թվականի հոկտեմբերի 31-ին, ժամը՝ 10.00 -ին։ Հարցերի դեպքում դիմել Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժին։
