Ամփոփվեցին վերապատրաստման դասընթացների երկրորդ և երրորդ փուլերը
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի դահլիճում տեղի ունեցավ հերթական ատեստավորման ենթակա 2-րդ և 3-րդ փուլերի վերապատրաստման դասընթացներն ավարտած հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների, ուսուցիչներին վերապատրատած դասախոսների հավաստագրերի և վկայագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Հիշեցնենք, որ դասընթացներն անցել են 13 մասնագիտությունների գծով:
Միջոցառմանը ներկա էին համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուստամ Սահակյանը, դասախոսներ, ուսուցիչներ: Ռ. Սահակյանը նախ ողջունեց ներկաներին՝ շնորհակալություն հայտնելով համալսարանի նկատմամբ վստահության համար և գոհունակություն հայտնեց դասընթացների մասնակիցների բարձր ցուցանիշների համար:
Հավաստագրեր հանձնվեցին հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդներին և հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստած դասախոսներին:
Իսկ հերթական ատեստավորման ենթակա վերապատրաստման դասընթացն ավարտած ուսուցիչներին հանձնվեցին վկայագրեր: