Ամփոփվել են «Ուսանողական գարուն-2025» փառատոնի արդյունքները
Ավարտվեց «Ուսանողական գարուն 2025» ամենամյա փառատոնը, որի փակման արարողությունը տեղի ունեցավ մայիսի 24-ին Վանաձորի տիկնիկային թատրոնում։
Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռ․ Սահակյանը։ Մրցանակաբաշխությանը պատվոգրեր ու շնորհակալագրեր տրվեցին փառատոնի մասնակիցներին և կազմակերպչական աշխատանքներին աջակցած անձանց։
Մասնակցության համար շնորհակալագրերը ուսանողներին հանձնեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Էլֆիք Զոհրաբյանը։
Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցների պատվոգրերը հանձնեց մշակութաբան և երգահան Գագիկ Աղաբաբյանը։
«Ուսանողական գարուն-2025» ամենամյա փառատոնին առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցների պատվոգրերը և գավաթները հանձնեց Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Սահակյանը։
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և մրցանակակիրներին, մաղթում՝ նորանոր վերելքներ արվեստում։








