Վառվեցին համալսարանի գլխավոր տոնածառի լույսերը
Վանաձորի պետական համալսարանում այսօր տոնական տրամադրությունը միավորեց բոլորին՝ բերելով ջերմություն ու բերկրանք, հույսեր ու սպասումներ։
Համալսարանի ռեկտոր Արմեն Ծատուրյանը և ուսանողական գիտական ընկերության նախագահ Գոհար Դավթյանը կտրեցին կարմիր ժապավենը՝ ազդարարելով արարողության մեկնարկը։
Վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը՝ համալսարանը լցնելով տոնական շնչով ու խանդավառությամբ։
Թող Նոր տարին նշանավորվի նոր ձեռքբերումներով, համախմբվածությամբ և հաջողություններով։






