ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎՊՀ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆԱԴԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ԻՍՊԱՆԻԱ)

ՎՊՀ և Գրանադայի համալսարանների միջև կնքված Erasmus+ շարժունության պայմանագրի շրջանակներում հայտարարվում է հայտադիմումների ընդունում դասավանդող աշխատակիցների և ՎՊՀ-ում միջազգային գործունեությամբ զբաղվող աշխատակիցների վերապատրաստման համար։

📄 Դասավանդողների համար պահանջվող փաստաթղթեր՝

1․ Դիմում (ՎՊՀ գլխավոր մասնաշենքի 1-ին հարկ, ընդհանուր բաժին)

2․ Դասավանդման պլան (պետք է երաշխավորվի ամբիոնի նիստով): Բարձրագույն ուսումնական հաստատությունում համապատասխան մասնագիտական բնագավառում առնվազն 5 տարվա դասավանդման փորձ։

3․Մոտիվացիոն նամակ (համարվում է մրցութային ցուցանիշ)։

4․ ՎՊՀ-ի կողմից օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ, B2 օտար լեզվի իմացության մակարդակ կամ TOEFL/ IELTS միջազգային վկայականներ (անցողիկ շեմը՝ B2-72+ միավոր) (չի համարվում մրցութային ցուցանիշ):*

5. Ինքնակենսագրական տվյալներ (CV) (չի համարվում մրցութային ցուցանիշ)։

📄 Վարչական աշխատակիցների համար պահանջվող փաստաթղթեր՝

1․ Դիմում (ՎՊՀ գլխավոր մասանշենքի 1-ին հարկ, ընդհանուր բաժին)

2․ Մոտիվացիոն նամակ (համարվում է մրցութային ցուցանիշ)։

3. ՎՊՀ-ի կողմից օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ, B1 օտար լեզվի իմացության մակարդակ կամ TOEFL/ IELTS միջազգային վկայականներ (անցողիկ շեմը՝ B1 — 44+ միավոր) (չի համարվում մրցութային ցուցանիշ)։*

*Համապատասխան օտար լեզվից բազային կրթություն ունեցող վարչական/դասավանդող աշխատակիցները ազատվում են լեզվի իմացությունը հաստատող փաստաթուղթ ներկայացնելուց։

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է նոյեմբերի 10-ը ներառյալ։

4. Ինքնակենսագրական տվյալներ (CV) (չի համարվում մրցութային ցուցանիշ)։

Մանրամասն տեղեկությունների համար դիմել ՎՊՀ միջազգայնացման, համագործակցության, նախագծերի կառավարման և հասարակության հետ կապերի կենտրոն ( 📞 հեռ․՝ 098 48 40 63, 📧 էլ․հասցե՝ foreign@vsu.am)։

Previous Article
Next Article