Վերապատրաստման հնարավորություն Մարիբորի համալսարանում ՎՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի և վարչական աշխատակիցների համար
ՎՊՀ-ի և Սլովենիայի Մարիբորի համալսարանի միջև կնքված միջազգային կրեդիտային շարժունության պայմանագրի շրջանակում հայտարարվում է մրցույթ՝ ՎՊՀ-ի աշխատակիցների (վարչական և պրոֆեսորադասախոսական) վերապատրաստման և դասավանդման հնարավորությամբ։
Դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են․
• Դիմում (ներկայացվում է ՎՊՀ-ի ընդհանուր բաժին)
• Վարչական աշխատակիցների համար՝ ՎՊՀ-ի կողմից օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ կամ TOEFL/ IELTS/ Duo Linguo միջազգային վկայականներ (անցողիկ շեմը՝ B1 – 44+), (չի համարվում մրցութային ցուցանիշ)։ Դասավանդող աշխատակիցների համար՝ ՎՊՀ-ի կողմից օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ կամ TOEFL/ IELTS/ Duo Linguo միջազգային վկայականներ (անցողիկ շեմը՝ B2 — 72+): Համապատասխան օտար լեզվից բազային կրթություն ունեցող վարչական /դասավանդող աշխատակիցները ազատվում են լեզվի իմացություն հավաստող փաստաթուղթ ներկայացնելու պահանջից։
• Մոտիվացիոն նամակ (մինչև 50 միավոր), գնահատում է ընտրող հանձնաժողովը (համարվում է մրցութային ցուցանիշ),
• Ինքնակենսագրական տվյալներ (CV) (չի համարվում մրցութային ցուցանիշ)։
• Դասավանդման պլան (պետք է երաշխավորվի ամբիոնի նիստով), դասավանդման համար անհրաժեշտ է նաև բարձրագույն ուսումնական հաստատությունում համապատասխան մասնագիտական բնագավառում առնվազն 5 տարվա դասավանդման փորձ։
Դիմորդների հետ կանցկացվի հարցազրույց (համարվում է մրցութային ցուցանիշ)։
Դիմելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևանմուշները հասանելի են Մարիբորի համալսարանի պաշտոնական կայքում՝ https://www.erasmusplus.um.si/…/application-for…/
Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ նոյեմբերի 3-ը ներառյալ։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՎՊՀ-ի Միջազգայնացման, համագործակցության, նախագծերի կառավարման և հասարակության հետ կապերի կենտրոն։
Հեռ․՝ 098 48 40 63
Էլ․ փոստ՝ foreign@vsu.am
