Հանդիպում Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի ներկայացուցիչների  հետ

2026 թ․ հոկտեմբերի 6-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի ներկայացուցիչների, համալսարանի 3-րդ և քոլեջի 2-րդ կուրսերի ուսանողների միջև։

 Միջոցառումն իրականացվեց Ասոցիացիայի և Վանաձորի պետական համալսարանի միջև 2025 թվականի մարտի 5-ին կնքված համագործակցության հուշագրի շրջանակում։ Հանդիպման  նպատակն էր ներկայացնել ուսանողներին Ասոցիացիայի գործունեությունը, մասնագիտական զարգացման հեռանկարները և գործնական միջավայրում ինտեգրվելու ուղիները։ 

 Հանդիպման ընթացքում ուսանողներին ներկայացվեց հուշագրի շրջանակում գործող կրթաթոշակային ծրագիրը, որի նպատակն է խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին հետագայում նրանց Ասոցիացիայի աշխատանքներում ներգրավելու հնարավորությամբ։

 Հանդիպումն անցավ ակտիվ հարցուպատասխանի և փոխադարձ հետաքրքրության մթնոլորտում։ Նմանատիպ նախաձեռնությունները միտված են ամրապնդելու կրթական և մասնագիտական միջավայրերի կապը՝ նպաստելով ուսանողների՝ աշխատաշուկային առավել պատրաստված մուտք գործելուն։

Previous Article