Ուսանողների և պրոֆեսորադասախոսական աշխատակիցների շարժունության հնարավորություն Կլագենֆուրտի համալսարանում (Ավստրիա)

ՎՊՀ-ի և Ավստրիայի Կլագենֆուրտի համալսարանի միջև կնքված միջազգային կրեդիտային շարժունության պայմանագրի շրջանակում հայտարարվում է մրցույթ ՎՊՀ-ի <<Ռուսաց լեզու և գրականություն>> մասնագիտության ուսանողների և պրոֆեսորադասախոսական աշխատակիցների համար։ 

Ընտրված  ուսանողը հնարավորություն կունենա ուսանելու հյուրընկալող համալսարանում մեկ կիսամյակ տևողությամբ, պրոֆեսորադասախոսական աշխատակցի համար նախատեսվում է 5 աշխատանքային օր և 2 օր ճամփորդության համար (առնվազն 8 ժամ բեռնվածքով)։ 

Դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 11։

Ուսանողների համար պահանջվող փաստաթղթեր

  1. Դիմում  (ՎՊՀ գլխավոր մասանշենքի 1-ին հարկ, ընդհանուր բաժին),
  2. Ակադեմիական տեղեկագիր (բոլոր ուսումնառության փուլերի գնահատականներով), (համարվում է  մրցութային ցուցանիշ),
  3. Օտար լեզվի (ռուսերեն) իմացությունը հավաստող փաստաթուղթ (B2 մակարդակ),

*Միջազգային ճանաչում ունեցող վկայական չներկայացնող ուսանողների համար կկազմակերպվի ռուսաց լեզվի ներբուհական թեստ։ Թեստի նմուշ-օրինակը նախապես կտրամադրվի դիմորդներին: 

  • Մոտիվացիոն նամակ (մինչև 1 էջ), (համարվում է մրցութային ցուցանիշ),
  • Ինքնակենսագրական / CV (Europass ձևաչափով),
  • Տեղեկանք՝  հաշմանդամություն կամ սոցիալապես անապահով կարգավիճակ ունենալու դեպքում։

Դասավանդողների համար պահանջվող փաստաթղթեր

1․ Դիմում (ՎՊՀ գլխավոր մասանշենքի 1-ին հարկ, ընդհանուր բաժին),

2․ Դասավանդման պլան (պետք է երաշխավորվի ամբիոնի նիստով),

3. Ինքնակենսագրական տվյալներ (CV) (չի համարվում մրցութային ցուցանիշ),

4․ Բարձրագույն ուսումնական հաստատությունում համապատասխան մասնագիտական բնագավառում առնվազն 5 տարվա դասավանդման փորձ։ 

Կլագենֆուրտի համալսարանի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ համալսարանի պաշտոնական կայքից՝ հետևյալ հղումով՝ https://www.aau.at/en/ 

Ծրագրին վերաբերող այլ հարցերի դեպքում դիմել միջազգայնացման, համագործակցության, նախագծերի կառավարման և հասարակության հետ կապերի կենտրոն (հեռ․՝ 098 48 40 63, էլ․հասցե՝ foreign@vsu.am)։

Previous Article