Պորտուի համալսարանի դասախոս Նիքլաս Նեեֆի այցը Վանաձորի պետական համալսարան

2026 թ․ հունիսի 22-25-ը Վանաձորի պետական համալսարանում հյուրընկալվեց Պորտուի համալսարանի գերմաներենի դասախոս, վերապատրաստող Նիքլաս Նեեֆը՝ գերմաներենի վերապատրաստման դասընթացներ և մասնագիտական սեմինարներ անցկացնելու նպատակով։ Նրա այցը կազմակերպվել էր Էրազմուս+ միջագային կրեդիտային շարժունության MIND ICM 25 նախագծի շրջանակում։

Նիքլաս Նեեֆի շարժունությունը կազմակերպվել էր ՎՊՀ միջազգայնացման, համագործակցության, ծրագրերի կառավարման և հանրության հետ կապերի կենտրոնի կողմից։

Հյուրը հանդիպում ունեցավ ՎՊՀ ռեկտորի և հումնիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի հետ, քննարկվեցին միջազգային փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Հունիսի 23-ին ՎՊՀ կրթական բարեփոխումների, շարունակական կրթության և կարիերայի կենտրոնի աջակցությամբ անցկացրեց գերմաներենի վերապատրաստման դասընթաց Լոռու մարզի գերմաներենի ուսուցիչների համար։

Հունիսի 24-ին Ն․ Նեեֆը վարեց ինտերակտիվ սեմինար ՎՊՀ ուսանողների համար՝ ներկայացնելով լեզվամշակութային հաղորդակցության առանձնահատկություններ, եվրոպական կրթական փորձի հետաքրքիր օրինակներ, ինչպես նաև գերմաներեն լեզվի բարելավմանը միտված քերականական և արտասանական վարժություններ՝ կիրառելով դասավանդման հետաքրքրաշարժ մեթոդաբանություն։

Այցն ամփոփվեց  համալսարանի օտար լեզուների և գրականության ամբիոնի օտար լեզուներ (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն) դասավանդող դասախոսների մասնակցությամբ սեմինար-քննարկումով։

Նիքլաս Նեեֆի այցը կարևոր հարթակ դարձավ փորձի փոխանակման, մասնագիտական կապերի ամրապնդման և միջազգային համագործակցության ընդլայնման համար՝ նպաստելով ՎՊՀ-ում օտար լեզուների ուսուցման որակի շարունակական զարգացմանը։

ՎՊՀ-ում շարժունության վերջին օրը  միջազգայնացման, համագործակցության, ծրագրերի կառավարման և հանրության հետ կապերի կենտրոնի ղեկավար Գոհար Դոխոլյանը շնորհակալական խոսք հղեց հյուրին՝ ռեկտորի և ողջ անձնակազմի անունից շնորհելով նրան շնորհակալագիր։

Previous Article