Պորտուի համալսարանի դասախոս Նիկոլաս Նեեֆը ՎՊՀ-ում անցկացրեց գերմաներենի վերապատրաստման դասընթաց  

Հունիսի 23-ին Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում Պորտուի համալսարանի գերմաներենի դասախոս, վերապատրաստող Նիկոլաս Նեեֆը Վանաձորի պետական համալսարանում անցկացրեց գերմաներենի վերապատրաստման դասընթաց Լոռու մարզի գերմաներենի ուսուցիչների համար։

«Ծեսեր, նախագծեր և պատմություններ․ գերմաներենը՝ որպես օտար լեզու (DaF) դասավանդման գործընթացում․ գործնական օրինակներ» թեմայով 4 դասաժամ տևողությամբ սեմինարի ընթացքում դասընթացավարը ներկայացրեց գերմաներենի դասավանդման ժամանակակից մեթոդներ և արդյունավետ մանկավարժական մոտեցումներ։

Մասնակից ուսուցիչները հնարավորություն ունեցան ծանոթանալու եվրոպական փորձին, քննարկելու դասավանդման արդի մեթոդները և ձեռք բերելու գործնական հմտություններ, որոնք կարող են կիրառել իրենց մասնագիտական գործունեության ընթացքում։

Վերապատրաստման ավարտին մասնակիցներին շնորհվեցին մասնակցության հավաստագրեր։

Previous Article
Next Article