Կրթական նոր հնարավորություններ Վանաձորի պետական համալսարանում
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի No 1198-Ա/2 հրամանի՝ ՎՊՀ հիմնադրամի կողմից ներկայացված մի շարք մասնագիտական ուսուցման ծրագրեր երաշխավորվել են որպես լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրեր։
ՎՊՀ կրթական բարեփոխումների, շարունակական կրթության և կարիերայի կենտրոնը մեկնարկում է աշխատաշուկայում պահանջված և արդիական հմտությունների ձևավորմանն ուղղված նոր մոդուլային ծրագրեր.
«Թվային մեդիայի և կոնտենտի ստեղծում»,
«Թվային մարքեթինգ»,
«Սոցիալական մեդիա մարքեթինգ»,
«Քոփիրայթինգ»։
Ծրագրերի շահառուներն են՝
ուսանողները, որոնք ցանկանում են իրենց հիմնական մասնագիտությանը զուգահեռ ձեռք բերել լրացուցիչ մասնագիտական կարողություններ և բարձրացնել աշխատաշուկայում մրցունակությունը,
սկսնակ մասնագետներն ու ֆրիլանսերները, որոնք հետաքրքրված են թվային և մեդիա ոլորտներում գործունեություն ծավալելու հնարավորություններով,
գործարարները, որոնք ձգտում են խորացնել իրենց գիտելիքները բիզնեսի թվային առաջխաղացման և հաղորդակցման գործիքների վերաբերյալ,
յուրաքանչյուր ոք, ով կարևորում են շարունակական կրթությունը և մասնագիտական վերապատրաստումը։

