«Ակադեմիական քաղաք» հիմնադրամի ներկայացուցիչներիև օտարերկրյա փորձագետների այցը ՎՊՀ
2026 թ․ հունիսի 9-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի ներկայացուցիչների և միջազգային փորձագետների հետ։ Այցի շրջանակում հիմնադրամի պատվիրակությունը հանդիպեց բուհի ղեկավար կազմի և ամբիոնների վարիչների հետ՝ քննարկելու մանկավարժական որակավորում շնորհող կրթական ծրագրերին առնչվող հարցեր:
Քննարկման ընթացքում օտարերկրյա փորձագետները հետաքրքրվեցին ուսանողների պրակտիկաների կազմակերպման գործընթացով, հեռակա ուսուցման համակարգում սովորողների հետ հետադարձ կապի ապահովման մեխանիզմներով, ինչպես նաև շրջանավարտների մասնագիտական զբաղվածության մակարդակով։ Առանձնակի անդրադարձ կատարվեց մարզի մանկավարժական կադրերի պահանջարկի բավարարմանը և Հայաստանի այլ մարզերից համալսարանում սովորող ուսանողների ներգրավվածությանը։
ՎՊՀ ներկայացուցիչները հյուրերին ներկայացրին վերոնշյալ ուղղություններով համալսարանի որդեգրած մոտեցումները, առկա ձեռքբերումներն ու իրականացվող ծրագրերը։
Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում։ Երկուստեք կարևորվեց նմանատիպ քննարկումների դերը «Ակադեմիական քաղաք» նախագծի համատեքստում բարձրագույն կրթության որակի բարելավման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման գործընթացում:


