Նոր համագործակցություն՝ հանուն կրթության և կայուն ապագայի

Հունիսի 9-ին «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղի  միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։

Հուշագրի նպատակն է միավորել երկու բուհերի գիտակրթական ներուժը՝ Վանաձորում կանաչապատման ոլորտի զարգացման, որակյալ կադրերի պատրաստման և համատեղ «Կանաչ համալսարան» ծրագրի իրականացման համար:

Լիահույս ենք, որ այս գործընկերությունը նոր հեռանկարներ կբացի մեր ուսանողների համար և իր շոշափելի ներդրումը կունենա տարածաշրջանի բնապահպանական զարգացման գործում:

Previous Article
Next Article