ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԵՎ 0-59 ՏՈԿՈՍ ԱՐԴՅՈՒՆՔ ՀԱՎԱՔԱԾ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Հարգելի՛ ուսուցիչներ,
«Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորվել և կազմակերպում է հանրակրթական ուսումնական հաստատության 2026 թվականի հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի առարկայական պարտադիր և 0-59 տոկոս արդյունք հավաքած ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ։

Դասընթացը կազմակերպվելու է հետևյալ առարկաներից (հեռավար ձևաչափով)․

Հայոց լեզու և գրականություն
Անգլերեն
Ռուսերեն
Ֆրանսերեն
Գերմաներեն
Պատմություն
Կերպարվեստ
Երաժշտություն
Մաթեմատիկա
Ֆիզիկա
Քիմիա
Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
Ֆիզիկական կուլտուրա
Կենսաբանություն
Հասարակագիտություն
Տեխնոլոգիա
Նախնական զինվորական պատրաստություն (ՆԶՊ)
Աշխարհագրություն
Ինֆորմատիկա, թվային գրագիտություն և համակարգչային գիտություն

Վերապատրաստման դասընթացները կիրականացվեն 2026 թվականի օգոստոսի 20-ից մինչև հոկտեմբերի 31-ը։

Վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է մուտք գործել նշյալ հղումով և լրացնել ՆԱԽՆԱԿԱՆ հայտադիմումը. https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf84jLEdywHAUUVM120Lmfj0y45XA94gykJ4rCnE5W19SvqIg/viewform?usp=header ։

ՎՊՀ Կրթական բարեփոխումների, շարունակական կրթության և կարիերայի կենտրոն

Հեռ.՝ 077-763-021, 098-484-065

Previous Article
Next Article