«Ազգային գրադարանային շաբաթ 2026»․ մասնակցություն «Ընթերցանության մարաթոնին»

Այսօր՝ ապրիլի 15-ին,  ամենամյա «Ազգային գրադարանային շաբաթ» միջոցառումների շրջանակում Հայաստանի ազգային գրադարանի կողմից կազմակերպված «Ընթերցանության մարաթոնին» առաջին անգամ մասնակցություն ունեցավ նաև գրադարան-ռեսուրս կենտրոնը։ Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանը ներկայացրեց «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Մանե Սահակյանը։ Նա առցանց ձևաչափով ընթերցեց հատված Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ» վիպակից:

Previous Article
Next Article