«Ֆրիլանսինգ․ ինչպես հասնել համաշխարհային բրենդներին» թեմայով սեմինար՝ Վանաձորի պետական համալսարանում

Մարտի 2-ին Վանաձորի պետական համալսարանում տեղի ունեցավ սեմինար՝ «Ֆրիլանսինգ․ ինչպես հասնել համաշխարհային բրենդներին» թեմայով, որն ուղղված էր  ֆրիլանս աշխատանքի հնարավորություններին, միջազգային շուկա մուտք գործելու գործնական ուղիներին և միտված էր ուսանողներին ներկայացնելու ժամանակակից աշխատաշուկայի պահանջները, միջազգային համագործակցության հնարավորությունները և հաջողակ մասնագիտական գործունեության իրական օրինակները։

Այն վարեց թվային մարքեթինգի (Digital Marketing) ոլորտի առաջատար մասնագետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դասախոս, վերապատրաստող և մենթոր Լաուրա Աթոյանը։

Հանդիպմանը ներկա էին համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանողները։

Սեմինարի ընթացքում անդրադարձ կատարվեց հետևյալ հիմնական թեմաներին․

•  ինչպես բացահայտել նոր հնարավորություններ ու ձևավորել մրցունակ մասնագիտական ուղի,

•   ինչպես կառուցել արդյունավետ կարիերա ֆրիլանս հարթակներում,

•   ինչպես գրավել համաշխարհային բրենդների ուշադրությունը և ներկայանալ միջազգային շուկայում,

•  ինչպես ճիշտ  հարթել սեփական մասնագիտական ուղին։

Ուսանողներին տրամադրվեց նաև ֆրիլանս աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղեցույցը։ Այն ներառում է ԱԲ գործիքների կիրառման հստակ սխեմաներ և մասնագիտացված հրահանգներ (prompts), որոնք թույլ կտան զգալիորեն արագացնել աշխատանքային գործընթացները:

Վանաձորի պետական համալսարանը շնորհակալություն է հայտնում բանախոսին արդյունավետ  հանդիպման և  ուսանողների հետ  մասնագիտական փորձով կիսվելու համար։

Previous Article
Next Article