Մասնագիտական կողմնորոշման հանդիպում՝ Վանաձորի պետական համալսարանում

2026 թ․ հունվարի 23-ին մասնագիտական կողմնորոշման շրջանակներում Վանաձորի պետական համալսարան այցելեցին Վանաձորի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 25 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները՝ ուսուցիչներ Լուսինե Սոխակյանի և Նաիրա Սարգսյանի ուղեկցությամբ։

Բուհ-դպրոց կապերի համակարգող-մասնագետ Աիդա Իսկանդարյանը աշակերտներին ներկայացրեց  ընդունելության կարգը, առկա և հեռակա ուսուցման համակարգերի  մասնագիտությունները, շնորհվող որակավորումները, կրթական շարժունության ծրագրերը և ուսման վարձի զեղչերի ճկուն համակարգը։ Հանդիպումն անցավ ակտիվ  քննարկումների մթնոլորտում․ աշակերտները դիտեցին տեսանյութ ՎՊՀ-ի մասին, ծանոթացան համալսարանի ընձեռած տարաբնույթ հնարավորություններին և ուղղեցին իրենց հետաքրքրող  հարցերը։

Այնուհետև  շրջայց կատարեցին համալսարանի քիմիայի և կենսաբանության ամբիոնի լաբորատորիաներում,  ծանոթացան ժամանակակից սարքավորումներին և փորձարարական-հետազոտական աշխատանքների իրականացման պայմաններին։ Շրջայցը շարունակվեց համալսարանի գրադարանում և մեդիալաբում, որտեղ ներկայացվեցին տեղեկատվական ռեսուրսները,  ուսումնական գործընթացին աջակցող նորարարական հնարավորությունները։

Previous Article