Գիտխորհրդի արտահերթ նիստ
2026 թ. հունվարի 23-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում կայացավ գիտխորհրդի արտահերթ նիստ։
Ռեկտոր Արմեն Ծատուրյանը ներկայացրեց կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու, լուծարելու վերաբերյալ առաջարկությունը:
Հիմք ընդունելով «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրությանVI. ՎՊՀ-ի մարմինները, 49-րդ կետի 2-րդ ենթակետը.
⮕ գիտական խորհուրդը ռեկտորի ներկայացմամբ՝ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու, լուծարելու վերաբերյալ հոգաբարձուների խորհրդին ներկայացնում է առաջարկություն:
Օրակարգային հաջորդ հարցը մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Մարգարիտա Շահվերդյանի «Հիշողության հոգեբանություն. Համառոտ պատմական ակնարկ. Հիշողության տեսություններ» ուսումնամեթոդական ձեռնարկի քննարկումն էր: Ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Բաղդասարյանը ներկայացրեց ձեռնարկը, որը գիտական խորհրդի կողմից երաշխավորվեց տպագրության։
Կրթական գործընթացների կառավարման բաժնի ղեկավար Մարգարիտա Բոջուկյանը ներկայացրեց էլեկտրոնային թեստային քննությունների փորձնական փուլի արդյունքները։ Զեկույցն ընդունվեց ի գիտություն ընդունվեց։



