Մահազդ

Խոր ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է Վանաձորի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի երկարամյա դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Հասմիկ Վոլոդյայի Բարխուդարյանը։

Հասմիկ Բարխուդարյանը վայելում էր թե՛ գործընկերների, թե՛ ուսանողների սերն ու հարգանքը, հրաշալի դասախոս էր, նրբանկատ մարդ, ազնիվ ու հարեհաս ընկեր, աչքի էր ընկնում բացառիկ համեստությամբ։

Մեր վշտակցությունն ենք հայտնում հարազատներին, գործընկերներին և ուսանողներին։

Previous Article
Next Article