Գիտխորհրդի արտահերթ նիստ

2026 թ․ հունվարի 15-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում  տեղի ունեցավ գիտխորհրդի արտահերթ նիստ։

Օրակարգում ընդգրկված էին համալսարանի ռազմավարական ծրագրի զարգացման և ընթացիկ գործունեությանը վերաբերող  հարցեր։

Ի գիտություն ընդունվեցին ‹‹Վանաձորի  Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի 2021-2025 թթ․ ռազմավարական ծրագրի իրականացման գործողությունների պլանի վերաբերյալ հաշվետվությունները, որոնք զեկուցեցին ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանը, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը և որակի ապահովման կենտրոնի ղեկավար Աննա Խաչատրյանը։

Գիտական խորհուրդը քննարկեց ընթացիկ հարցեր՝ համալսարանի կազմակերպական, ուսումնական և գիտական գործունեության արդյունավետ իրականացման վերաբերյալ, հնչեցին առաջարկություններ և դիտարկումներ հետագա աշխատանքների բարելավման նպատակով։

Previous Article
Next Article