ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ 30 ԿՐԵԴԻՏ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՊԱՀՈՎՈՂ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Վանաձորի պետական համալսարանը «Մանկավարժի հավաստագրման 30 կրեդիտ տրամադրող մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող» վճարովի հիմունքներով կրթական ծրագրի շրջանակներում իրականացնում է վերապատրաստման դասընթաց։

Դասընթացին կարող են մասնակցել ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի (ոչ մանկավարժի) որակավորում ունեցող շրջանավարտները:

Դասընթացները կազմակերպվում են առկա և հեռավար ձևաչափերով։ 

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է  2026 թ.հունվարի 9-ից փետրվարի 20-ը ներառյալ, բուհի Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնում լրացնել հայտադիմումը։

Դասընթացի արժեքը` 200.000 դրամ (Վանաձորի պետական համալսարանի հաշվեհամար` 16036107814200):

Դասընթացի մեկնարկը կտրվի սույն թվականի մարտից:

Հայտադիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1․ Ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի բնօրինակը և պատճենը

2. Մեկ լուսանկար (3×4 չափսի)

3. Անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը և պատճենը

(անձնագիր կամ նույնականացման քարտ)

4. Փոխանցված գումարի անդորրագիրը:

Հավելյալ տեղեկատվության համար զանգահարել՝ (0322) 4-18-53 կամ 077-23-02-77:

Previous Article
Next Article