Վանաձորի պետական համալսարանի իրավագիտություն բաժնի ուսանողների այցը արդարադատության ակադեմիա

Դեկտեմբերի 15-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին Վանաձորի Պետական Համալսարանի իրավագիտություն բաժնի մի խումբ ուսանողներ: Այցի նպատակն էր ծանոթանալ ակադեմիայում իրականացվող ուսումնառությանը։ 

Ռեկտորը ողջունեց ուսանողներին, ներկայացրեց ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, պատասխանեց ուսանողների հարցերին։

Այցի ավարտին ուսանողները շրջայց կատարեցին ակադեմիայում` ծանոթանալով ուսման պայմաններին։

Previous Article
Next Article