Ի գիտություն 12-րդ դասարանի շրջանավարտների և դիմորդների
Գնահատման և թեստավորման կենտրոնը մեկնարկում է 2025-2026 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2026 թվականի բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների (I փուլ, հունվար, փետրվար) հայտագրման գործընթացը:
Բուհերի ընդունելության առաջին փուլի քննությունների դիմում-հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 25-ը՝ ժամը 18:00-ն:
Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով ԳԹԿ dimord.am կայքում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ:
Շրջանավարտը (դիմորդը) առարկայական դիմում-հայտում լրացնում է առավելագույնը երկու միասնական քննություն։ Դիմում-հայտը լրացնելու համար շրջանավարտը դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2025-2026 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա ուսումնական հաստատությունների՝ տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ ՀՀ քաղաքացիները դիմում են իրենց բնակության վայրի՝ այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին:
Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է նաև.
3×4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը
Անձնագրի կամ ծննդյան վկայականի տվյալները
ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված
4500 (չորս հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագիրը
Միասնական քննությունների վճարից ազատվում են`
Պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք
1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները
ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները
Առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք
Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:
