Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցի աշակերտների այցը Վանաձորի պետական համալսարան
Բուհ–դպրոց համագործակցության շրջանակներում դեկտեմբերի 12-ին Վանաձորի պետական համալսարանը հյուրընկալեց Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցի աշակերտներին։
«Անօրգանական, անալիտիկ և ֆիզիկական քիմիայի» լաբորատորիայում քիմիայի և կենսաբանության ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմինե Ղազարյանը և թիվ 13 ավագ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Անժելա Հովսեփյանը աշակերտների համար իրականացրին դիտարժան և հետաքրքրաշարժ փորձեր («Քիմիական ժամացույց», կրակի ստացում առանց կրակայրիչի, կալիումի պերմանգանատի լուծույթի գունազրկում և այլն)։
Փորձարարական աշխատանքների ընթացքում աշակերտները ուսումնասիրեցին հիմքերի և թթուների, աղերի և յոդի հատկությունները։
Այցի ավարտին կազմակերպվեց շրջայց քիմիայի և կենսաբանության ամբիոնի լաբորատորիաներում։
Աշակերտները համալսարանից հեռացան նոր գիտելիքներով, դրական տպավորություններով և նորից այցելելու ակնկալիքով:






