Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի աշխատանքային այցը Գերմանիայի Դարմշտադտի կիրառական գիտությունների համալսարան

2025 թ․ դեկտեմբերի 1-5-ը  Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտոր Արմեն Ծատուրյանը աշխատանքային այցով գտնվել է Գերմանիայի Դարմշտադտի կիրառական գիտությունների համալսարանում՝ DAAD նախագծի շրջանակներում։

Այցի ընթացքում Արմեն Ծատուրյանը հանդիպումներ է ունեցել Դարմշտադտի համալսարանի ղեկավար կազմի և միջազգային համագործակցության բաժնի ներկայացուցիչների հետ։ Քննարկումների առանցքում եղել են երկու համալսարանների միջև համագործակցության զարգացման և նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ հատկապես ուսանողների և դասախոսների ակադեմիական շարժունության, համատեղ կրթական և գիտական ծրագրերի շրջանակներում։ 

Կողմերը,  մասնավորապես,  անդրադարձել են  2025  թվականի  ամռանը  Վանաձորի պետական համալսարանի ուսանողների մասնակցությանը Դարմշտադտի  համալսարանում կազմակերպված ամառային դպրոցին՝ գնահատելով ծրագրի արդյունավետությունը և ձեռք բերած դրական փորձը։ Միջբուհական համագործակցությունն ամրապնդելու նպատակով՝ միաժամանակ ներկայացվել է Վանաձորի պետական համալսարանի նախաձեռնությունը 2026 թվականի ամռանը Վանաձորում կազմակերպել միջազգային ամառային գիտական դպրոց, որի շրջանակում մեր համալսարանը կհյուրընկալի Գերմանիայի Դարմշտադտի, Ռումինիայի Կլուժ-Նապոկայի և Ուկրաինայի Ուժգորոդի պետական համալսարանների  ուսանողներին ու ներկայացուցիչներին։

Previous Article
Next Article