Վերապատրաստման դասընթաց՝ «Արտտեխնոլոգիաները որպես այլընտրանքային միջոցներ դասագործընթացում» թեմայով
2025 թ․ նոյեմբերի 27-ին Վանաձորի պետական համալսարանի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի «Մանկավարժություն» մասնագիտության դասախոսների համար վերապատրաստման նպատակով դասընթաց իրականացրեց Երևանի պետական համալսարանի մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի մանկավարժության ամբիոնի դոցենտ, մ․գ․թ․ Լուսինե Հայրապետյանը՝ «Արտտեխնոլոգիաները որպես այլընտրանքային միջոցներ դասագործընթացում» թեմայով։
Դասընթացն անցկացվեց տեսական և գործնական բաղադրիչներով։




