Ավարտական դիպլոմներ տրվեցին Վանաձորի պետական համալսարանի հեռակա ուսուցման համակարգի շրջանավարտներին
«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի դահլիճում բնական, հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետների բակալավրի հեռակա ուսուցման համակարգի շրջանավարտներին շնորհվեցին ավարտական դիպլոմներ։
Համալսարանի ռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Արմեն Ծատուրյանն իր շնորհավորանքի խոսքն ուղղեց շրջանավարտներին՝ մաղթելով լուսավոր ճանապարհ՝ լի մասնագիտական հաջողություններով, շնորհակալություն հայտնեց և շնորհավորեց նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ կրթական գործընթացում ներդրած նվիրումի և ցուցաբերած աշխատանքի համար։
Այնուհետև տեղի ունեցավ դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությունը։
Բակալավրի աստիճան շնորհվեց 113 շրջանավարտների։




