«Հուզական և սոցիալական բանականություն» խորագրով՝ վերապատրաստման դասընթաց
2025 թվականի նոյեմբերի 12-ին և 14-ին Վանանե Միրզոյանն անցկացրեց վերապատրաստումներ՝ նվիրված հուզական և սոցիալական բանականությանը, Էրազմուս+ ծրագրի ՀԳ ԿԲԶԿ Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում (DeSIRe) նախագծի շրջանակում։ Վերապատրաստմանը մասնակցեցին 36 ուսանող և 10 ակադեմիական և վարչական աշխատակից։ Վերապատրաստման նպատակն էր օգնել մասնակիցներին ճանաչել և կառավարել իրենց էմոցիաները, զարգացնել էմպատիան, բարելավել սոցիալական հմտությունները և արդյունավետ փոխգործակցություն հաստատել մյուսների հետ։
Վերապատրաստման ընթացքում մասնակիցները ներգրավվեցին պրակտիկ վարժանքներում, ինչպիսիք էին կերպարների վերլուծությունը հուզական բանականության տեսանկյունից, հույզերի արագ գնահատման գործիք՝ «Տրամադրության քառակուսին», ինչպես նաև «Կարուսել» վարժանքը, որը ներառում էր մասնակիցների փոխգործակցությունը ներքին և արտաքին շրջաններում՝ հաղորդակցությունը հեշտացնելու և սոցիալական պատնեշները հաղթահարելու համար։ Մասնակիցներին տրամադրվեցին նաև քարտեր հուզական բանականության հիմնական բաղադրիչներով՝ ինքնագիտակցություն, ինքնակարգավորում, մոտիվացիա, ապրումակցում և սոցիալական հմտություններ: Այս գործունեությունները նպաստեցին իրազեկման, ինքնակարգավորման, սոցիալական կոմպետենտության և կառուցողական փոխգործակցության հմտությունների զարգացմանը։
Վերապատրաստումն ընդգծեց հուզական բանականության կարևորությունը ինչպես ուսանողների, այնպես էլ աշխատակիցների համար։ Ուսուցիչների համար այն նպաստում է սթրեսի նվազեցմանը, արտահոսքի կանխարգելմանը, դրական էմոցիոնալ միջավայրի ստեղծմանը և արդյունավետ ուսուցման համար անհրաժեշտ փափուկ հմտությունների զարգացմանը։ Ուսանողների համար հուզական բանականությունն աջակցում է սթրեսի կառավարմանը, ակադեմիական ցուցանիշների բարելավմանը, թիմային աշխատանքին, անձնական աճին և հոգեբանական բարեկեցությանը՝ հնարավորություն տալով նրանց ավելի լավ հասկանալու ինքներս մեզ և մյուսներին, պահպանելու մոտիվացիան և հաջողությամբ հաղթահարելու դժվար իրավիճակները։






