Մանկավարժական գիտությունների դոկտոր Արմեն Ծատուրյանը ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում
Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի ողջ անձնակազմը շնորհավորում է Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ռեկտորի պաշտոնում հաստատվելու կապակցությամբ։ Վստահ ենք, որ Ձեր առաջնորդությամբ համալսարանը կշարունակի առաջընթացը՝ դառնալով ավելի գրավիչ, նորարար և ուսանողակենտրոն կրթական միջավայր։ Սա վստահության բարձր գնահատական է, որը շեշտում է Ձեր մասնագիտական փորձառությունը, բազմամյա նվիրումը և կառավարման արդյունավետությունը։
Ցանկանում ենք անսպառ եռանդ, նոր հաջողություններ և կայուն ձեռքբերումներ՝ համալսարանն առավել մրցունակ ու ժամանակակից դարձնելու կարևոր առաքելության գործում։ Թող Ձեր գործունեությունը լինի նոր հնարավորությունների, նախագծերի և հաղթանակների սկիզբ:
