Զավեն Էվոյանը բրոնզե մեդալակիր է

Վանաձորի պետական համալսարանի արվեստի և սպորտի ամբիոնի դոցենտ Զավեն Էվոյանը 2025 թվականի նոյեմբերի 3-7-ը  մասնակցել է Փարիզում կայացած ձյուդոյի վետերանների աշխարհի առաջնությանը և 70+ տարիքային խմբում գրավել 3-րդ հորիզոնականը՝ արժանանալով  բրոնզե մեդալի։

Այդ հաջողության առթիվ մարզիկին շնորհավորել է համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ծատուրյանը՝ մաղթելով անսպառ եռանդ ու նորանոր նվաճումներ։

Զավեն Էվոյանի միջազգային հաջողությունը կարևոր ուղերձ է  երիտասարդներին․ այն ապացուցում է, որ  աշխատասիրությունը,  նվիրվածությունն ու նպատակասլացությունը  միշտ հանգեցնում են ցանկալի արդյունքի ցանկացած տարիքում։

Previous Article
Next Article