2025Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՆ` ԺԱՄԸ 10։30 – ԻՆ, ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
ՕՐԱԿԱՐԳ
1․ Վանաձորի պետական համալսարանի 2026/2027 ուստարվա մագիստրոսի կրթական ծրագրով (առկա, հեռակա) ընդունելության մասնագիտությունների ցանկի, վարձավճարների և ընդհանուր տեղերի քանակի հաստատում: Զեկ. ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լ․Կոստանդյան
2․ Հաղորդում համալսարանում հրատարակչական աշխատանքների վերաբերյալ: Զեկ. գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վ․Հովսեփյան
3․ Հաղորդում նոր ուսումնական պլանների ձևավորման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։ Զեկ. ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լ․Կոստանդյան
4․ Հաղորդում՝ ՎՊՀ–ում կազմակերպված վերապատրաստումների, ՊԴ և ՈՒՕ աշխատակազմի մասնագիտական վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացների մշակման և ներդրման վերաբերյալ: Զեկ. կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնի ղեկավար Վ․Նազարյան
5․ Հաղորդում 2025-26 ուստարվա բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելության արդյունքների վերաբերյալ: Զեկ. ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վ․Նազարյան
6. Հաստատել հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության մագիստրատուրայի կրթական ծրագրի (022201․01․7) ուսումնական պլանում կատարված համապատասխան փոփոխությունը․ «Կամընտրական դասընթացներ» կրթամասի «Աշխարհաքաղաքական տեղաշարժերը 20-րդ դ․ և 21-րդ դ․ սկզբին» դասընթացը փոխարինել «Ադրբեջանի էթնիկ և կրոնական քարտեզը» դասընթացով։ Զեկ. հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Մ․ Բրուտյան
7․ Կարգերում, կանոնակարգերում և ընթացակարգերում առաջարկվող փոփոխությունների քննարկում և հաստատում: «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի գիտական խորհրդի կանոնակարգում» հանձնաժողովի կողմից կանոնակարգում առաջարկված փոփոխությունների նախագծի քննարկման և հաստատման հարցը։ Զեկ. ռեկտորի ժ/պ Ա․Ծատուրյան
