Կայացավ գիտխորհրդի հերթական նիստը

2025թ․ հոկտեմբերի  30-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում կայացավ գիտխորհրդի հերթական նիստը։

Համաձայն գիտական խորհրդի օրակարգի՝

  • համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը ներկայացրեց   համալսարանի  ամբիոնների՝   2024-2025 ուսումնական տարվա գիտահետազոտական աշխատանքների արդյունավետության վերլուծությունը, որն ընդունվեց ի գիտություն գիտական խորհրդի անդամների կողմից,
  • ուսանողական խորհրդի նախագահ Էրիկ Հարությունյանը  ներկայացրեց ուսանողների շրջանում իրավունքների պաշտպանության գործունեության արդյունավետության բարձրացման վերլուծությունը, որը նույնպես ընդունվեց ի գիտություն,
  • գիտական խմբերի ղեկավարները   ներկայացրին գիտական խմբերի 2024-2025 ուսումնական տարում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները,
  • ուսանողական գիտական ընկերության նախագահ Գոհար Դավթյանը  ներկայացրեց  2025-2026 ուստարվա աշխատանքային պլանը։ Զեկույցը քննարկվեց և հաստատվեց գիտական խորհրդի կողմից։

Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը ներկայացրեց հայցորդ Տաթևիկ Տոնոյանի ուսումնական պլանում առաջարկվող փոփոխության,  Արման Ռոբերտի Բերնեցյանի  ուսումնահետազոտական աշխատանքների անհատական պլանի ու ատենախոսության թեմայի հաստատման և 2025-2026 ուստարվա հայցորդների գիտական ղեկավարների, ուսումնական պլաններին վերաբերող հարցերը։

Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների դոկտոր Արմեն Ծատուրյանն առաջարկեց  համալսարանի գիտական խորհրդի կանոնակարգում փոփոխություններ կատարելու նպատակով ստեղծել հանձնաժողով, ինչպես նաև՝ «Պարարվեստի մանկավարժություն»  մասնագիտությունը ներառել բակալավրի անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի (առկա) 2026-2027 ուսումնական տարվա  մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում։ 

Գիտական խորհուրդը  քննարկեց և հաստատեց վերոնշյալ զեկույցները։

Previous Article
Next Article